Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվել են Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է եւս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատբժշկական փորձաքննությունից հետո:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել եւ տարհանել են 1685 աճյուն։