Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության մասին։
Արցախի ՊՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», ըստ որի՝ իբր հոկտեմբերի 14-ին՝ 18:15-ի սահմաններում, ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանցի ԶՈՒ զինծառայող, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը:
«Արցախի Հանրապետության արեւելյան հատվածում (գ. Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:
Ակնկալելով անաչառ հետաքննություն՝ ԱՀ ՊԲ-ի հրամանատարությունը հայտարարում է, որ հետեւում է ձեռք բերված պայմանավորվածություններին եւ խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։