ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել է 50000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Պատվաստանյութի խմբաքանակը հոկտեմբերի 14-ին ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երեւան:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՀՀ զինված ուժերում օգտագործելուց բացի՝ պատվաստանյութի խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։