Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին՝ 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ադրբեջանական կողմին կոչ է անում նույնպես ձեռնպահ մնալու իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված սանիտարական ավտոմեքենայի լուսանկարները։