ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է։ Ըստ CNN-ի՝ այժմ նա Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում է։
Քլինթոնի բժիշկները շեշտել են, որ նա հոսպիտալացվել է ոչ թե կորոնավիրուսի, այլ արյան խնդիրների պատճառով։ ԱՄՆ նախկին նախագահը հիվանդանոց է տեղափոխվել արյան վարակով: Բիլ Քլինթոնին հակաբիոտիկային բուժում է նշանակվել։
Ըստ բուժող բժիշկների` վարակի պատճառը միզուղիներում առաջացած խնդիրն է։