ԱՄՆ մուտքն այսուհետ կթույլատրվի միայն օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել են ԱՀԿ-ի կամ Ամերիկյան բժշկական կարգավորիչի (FDA) հաստատած պատվաստանյութերից մեկով:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Սպիտակ տան հայտարարած նոր քաղաքականությունը ԱՄՆ ժամանող օտարերկրացիներից պահանջում է ցույց տալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ ամբողջական պատվաստման հավաստագիրը։ Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին։