Բրիտանական BBC գործակալությունը Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայող՝ 22-ամյա Սողոմոնի մասին ռեպորտաժ է պատրաստել։
Դաշնամուր եւ սաքսոֆոն նվագող տղան, որի մասին ընտանիքի անդամները հոկտեմբերի մեկից տեղեկություն չունեն, ռազմական գործողությունների ընթացքում երաժշտական գործիքը փոխարինել էր զենքով:
Ընտանիքում BBC-ին պատմել են, որ Սողոմոնը զորակոչից առաջ էր սաքսոֆոն նվագել սովորել, որպեսզի ծառայության անցներ զինվորական նվագախմբում, բայց նվագախումբ չլինելու պատճառով միացել էր մարտական մի ստորաբաժանման։
-Հրամանատարից իմացանք՝ նա զոհվել է,-ասում է քույրը,-բայց մեկ այլ սպա պնդում է, որ հաջորդ օրն ինքն ու Սողոմոնը միասին են եղել: 22-ամյա զինվորի հարազատները հույսը չեն կորցնում: «Հույսով սպասում եմ, որ Սողոմոնը մի օր կգա»,- ասում է տղայի հայրը`Կամսարը: