Թուրքիան հակամարտության կարեւոր հաղթող կողմերից է,- գրում է Arab News պարբերականը:
Նա [Թուրքիան] ոչ միայն ապահովեց իր զորքերի ներկայությունը Ադրբեջանում, այլեւ առաջարկվող Նախիջեւան-Ադրբեջան միջանցքով անմիջական ելք կունենա դեպի Կասպից ծով: Անկարան այժմ կարող է ուղղակիորեն ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայում, ինչը նախագահ Էրդողանի ամենանվիրական հավակնություններից էր: