Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, այսօր սկսվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննությունը։
Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն ՄԱԿ-ի միջազգային դատարանից պահանջում է շտապ կարգով Երեւանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառել՝ «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»։
Մամեդովը պնդել է, թե «Հայաստանն այսօր էլ շարունակում է տասնամյակներ առաջ մեկնարկած էթնիկ զտման քաղաքականությունը։ Հայաստանը շարունակում է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանել եւ բռնություն հրահրել՝ պատսպարելով զինված խմբավորումներին, ինչպես նաեւ աջակցելով ու ֆինանսավորելով ապատեղեկատվական գործողությունները»։