ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը։
Լավրովը նշել է, որ Մոսկվան սա անում է հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցչությունում աշխատող 8 դիվանագետներին հավատարմագրերից զրկելու՝ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշմանն ի պատասխան։
Լավրովն ընդգծել է, որ դադարեցնում են նաեւ Գլխավոր ռազմական ներկայացուցչի գործունեությունը, ինչպես նաեւ Մոսկվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը։ «Դրա աշխատակիցների հավատարմագրերը հետ են կանչվում նոյեմբերի 1-ից»,- այսօր Մոսկվայում հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։