ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրություններին առնչվող հանցավոր արարքների վերաբերյալ դատախազությունը ստացել է 20 հաղորդում կամ ահազանգ։
20 ահազանգից 15-ը ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը` ֆիզիկական անձանց տված հաղորդումներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կատարած գրառում:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական եւ ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի ներկայացված հանգամանքները չեն հաստատվել եւ թողնվել են անհետեւանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Հաղորդումներից 4-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: