Տաջիկստանի Հանրապետությունում այսօր մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» եւ «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում պլանավորելու եւ ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։
Հոկտեմբերի 18-23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված են շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։