Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել եւս մեկ աճյուն։
Աճյունի ինքնությունը կհաստատվի դատբժշկական փորձաքննությունից հետո։
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների եւ դիերի փոխանակման ընթացքում հայտնաբերվել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց 1686 աճյուն։