Իլհամ Ալիեւը շնորհավորելով իր ժողովրդին, հայտարարել է Լաչինի շրջանն առանց կրակոցի ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության տակ անցելու մասին՝ դա որակելով պատմական իրադարձություն:
Միաժամանակ նա ասել է, որ իր երկիրը կոշտ դիրքորոշում կցուցաբերի՝ եռակողմ համաձայնագրի կետերը վիճարկելու փորձերին:
Ալիեւը նշել է նաեւ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցքի բացման եւ այդպիսով՝ տարածաշրջանում նոր իրողության հաստատման եւ համագործակցության նոր շրջանակների ստեղծման մասին՝ Հայաստանին եւս առաջարկելով միանալ Ադրբեջան-Թուրքիայ-Իրան-Ռուսաստան կոմունիկացիոն պլատֆորմին։