ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին կից ռուս դիվանագետների արտաքսմանն առնչվող իրավիճակը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ անհնար է միայնակ տանգո պարել, ու մենք չենք պատրաստվում դա անելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Մոսկվան արդեն հայտարարել է հոկտեմբերի 6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանին կից ռուսական ներկայացուցչության թիվը կրճատելու՝ ՆԱՏՕ-ի ընդունած որոշման պատասխան միջոցների մասին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապի ռազմական առաքելության աշխատանքը դադարեցվում է։ Դադարեցվում են նաեւ դաշինքի տեղեկատվական բյուրոյի եւ ՆԱՏՕ-ին կից ռուսական մշտական ներկայացուցչության աշխատանքները:
Ռուսաստանի հետ շփումների համար Հյուսիսատլանտյան դաշինքն այժմ պետք է դիմի Բելգիայում ՌԴ դեսպանին։