Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է քաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով նոր սահմանափակումներ սահմանելու մասին:
Մոսկվայի քաղաքապետն իր բլոգում գրել է, որ 2021-ի հոկտեմբերից մինչեւ 2022-ի փետրվարի 25-ը Մոսկվայի տարածքում գործող գործատուները պարտավոր են հեռավար աշխատանքի ռեժիմի փոխադրել աշխատակիցների ընդհանուր թվի առնվազն 30 տոկոսին։
Սահմանափակումները չեն վերաբերում բժշկական հաստատությունների, պաշտպանական համակարգի, «Ռոսատոմի», «Ռոսկոսմոսի» եւ մի քանի այլ ռազմավարական մասնաճյուղերի աշխատակիցներին:
Կորոնավիրուսային նոր սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են իրենց առողջական վիճակով վտանգի գոտում հայտնված մարդկանց: Իսկ 60 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդություններ ունեցող մոսկվացիները պետք է ինքնամեկուսացվեն բնակարանում կամ ամառանոցում, բայց նրանց թույլատրվում է զբոսնել մաքուր օդում կամ զբաղվել մարմնամարզությամբ: