Հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 241 միլիոն 553 հազար 899-ի:
ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վիրուսի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուսային հիվանդություններից մահացել է 4 միլիոն 912 հազար 909 մարդ:
Կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է քովիդով ախտահարված 45 միլիոն 132 հազար 148 մարդ, իսկ մահացածների թիվը հասել է 728192-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ ՔՈՎԻԴ-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 34 միլիոն 94 հազար 373-ի, ախտահարման հետեւանքով երկրում մահացել է 452454 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 21 միլիոն 664 հազար 879 հիվանդացած, նրանցից մահացել է 603855 մարդ:
Համավարակի ընթացքում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 673 միլիոն 559 հազար 277 չափաբաժին պատվաստանյութ:
Աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում մասնագիտացած Worldometer պորտալի տվյալներով՝ մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսից մահացության գործակիցը հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ կազմել է 632,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2245, Հնդկաստանում՝ 324, Բրազիլիայում՝ 2815 մարդ: