ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի,- «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը։
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Միրզոյանը եղել է խորհրդարանում, բայց ոչ աշխատանքային ամբողջական գրաֆիկով, քանի որ դեռեւս առողջական որոշակի խնդիրներ ունի եւ դեռ վերականգնման փուլում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մուտքի մոտ հավաքված մի խումբ անձինք հարձակվել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա եւ մարմնական լուրջ վնասվածք պատճառել։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց, ենթարկվել վիրահատությունների: