Թուրքիայում գործող քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։
Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը նրան ազատազրկել է ահաբեկչական կազմավորման անդամ եւ ղեկավար լինելու մեղադրանքով։
Այշե Գյոքքանին նախկինում արդեն մի քանի անգամ ձերբակալել եւ ազատ են արձակել։ Վերջին անգամ նրան ձերբակալել էին 2021-ի փետրվարի 1-ին։