ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է մոտ ժամանակներս սկսել 5-11 տարեկան երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները։
Ըստ «Reuters»-ի՝ ԱՄՆ իշխանություններն աշխատում են երկրի շուրջ 200 մանկական հիվանդանոցների ու կլինիկաների հետ, որտեղ նախատեսվում է իրականացնել պատվաստումները:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետները նոյեմբերի սկզբին կհանդիպեն եւ կհաստատեն վերջնական որոշումը, որից հետո ԱՄՆ-ի շուրջ 28 միլիոն երեխաներ կպատվաստվեն «Pfizer» պատվաստանյութով, որն արդեն կիրառվում է 12-17 տարեկան երեխաների շրջանում: