Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում պետք է դրվի նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը։ Այդ դեպքում Արցախը կունենա տրանսպորտային կարեւոր հանգուցակետ եւ արտաքին աշխարհի հետ կապող այլընտրանքային ուղի:
Նա նաեւ նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը թիրախավորվել է, սակայն լուրջ վնասներ չի կրել: