Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը հավանաբար կանցկացնի դեկտեմբերի 11-ին,-տեղեկացնում է Վրաստանի «Ալիք մեդիա» հայկական կայքը։ Սա, սակայն, վերջնական ամսաթիվ չէ, քանի որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռ սպասում է ընդդիմության որոշմանը։
Ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր ութ կուսակցությունները ընտրությունները համարել են կեղծված եւ չեն ճանաչում արդյունքը։ Նրանք պաշտոնապես հայտարարել են, որ հրաժարվում են մանդատներից եւ խորհրդարան չեն մտնելու: