Ըստ իրանական IRNA գործակալության՝ Իրանի ռազմաօդային ուժերը «Մոհամմադ Ռասուլ Ալլահ» անվամբ մասշտաբային զորավարժություններ են իրականացնում։
Առաջին անգամ է, երբ զորավարժություններն Իրանում անցկացվում են ապակենտրոնացված կերպով՝ երկրի բանակի ռազմաօդային ուժերի բոլոր հենակետերի առկայությամբ։
Առաջին փուլում վարժանքներ են իրականացվել տարբեր բարձրությունների օդային թիրախների վրա կրակոցներով, ինչպես նաեւ արագություններ բարձրացնելով եւ օդից երկիր ռմբակոծություններով։ Զորավարժությունների ժամանակ օգտագործվել են նաեւ իրանական արտադրության ռադարներ, հրթիռներ ու ռումբեր:
Խնդիր է դրվել բարելավելու Իրանի հրամանատարների փորձն ու հմտությունները եւ ցուցադրելու Իրանի զինված ուժերի մարտունակությունը։