Ղրղզստանի բանակի սպառազինությունները մոտ ապագայում համալրվելու են թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերով։
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ, գեներալ Կաչմիբեկ Տաշիեւը լրագրողներին հայտնել է, որ ԱԹՍ-ների խմբաքանակ գնելու համար Բիշքեկն արդեն պատվեր է ուղարկել Անկարային։
Տաշիեւն ընդգծել է, որ ԱԹՍ-ների կառավարման օպերատորներն արդեն ուսուցում են անցել Թուրքիայում։