«Արմենպրես»-ը հաղորդում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է արցախցիներին միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:
Ծրագրից կօգտվեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում վերջին երեք ամսում փաստացի բնակված եւ հաշվառված բոլոր քաղաքացիները եւ նրանց անչափաս երեխաները:
Դրա համար մինչեւ դեկտեմբերի 20-ը շահառուն պետք է էլեկտրոնային դիմում լրացնի օոliոe.ssa.am կայքէջում՝ նշելով անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրվի 300,000 դրամի աջակցություն։