Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել է նախորդ կիրակի` հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերի ստացած մանդատները` ըստ համայնքների:
Դիլիջանում 13 մանդատ է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 5, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 2, Հանրապետականը`1 մանդատ:
Գյումրիում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է 14, «Քաղաքացիական պայմանագիրը»` 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, Հանրապետական եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները` 2-ական մանդատ:
Գորիսում առավելագույն թվով մանդատներ ունի «Առուշ Առուշանյան» դաշինքը`13։ ՔՊ-ն ունի 7, Հայ ազգային կոնգրեսը՝ 1 մանդատ։
Մեղրիում 6 մանդատ ունի «Հանրապետություն» կուսակցությունը, 5-ը` «Քաղաքացիական պայմանագիրը», 2-ական` «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները:
Տաթեւում իշխող ուժը կունենա 7, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը` 6, «Ապրելու երկիրը»` 2 մանդատ:
Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա ավագանու10 անդամ, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 5-ը: