Ըստ Ռիա նովոստիի՝ Ադրբեջանի տնտեսական ռեֆորմների վերլուծության եւ հաղորդակցության կենտրոնի ղեկավար Այազ Մուսեյիբովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Հայաստանի զինված ուժերը 3,8 միլիարդ դոլարի վնաս են կրել: Մուսեյիբովի խոսքով՝ 2020թ. Հայաստանի ռազմական ծախսերը կազմում էին 716 միլիոն դոլար: 44 օրվա ընթացքում Հայաստանին իր ռազմական կարիքների համար նախատեսված ծախսերից 5,3 անգամ մեծ վնաս է հասցվել: Նկատի առնելով հաշվարկներն ու տնտեսական ցուցանիշները՝ Հայաստանի ընթացիկ ռազմական բյուջեի ռազմական ենթակառուցվածքների վերականգնման համար կպահանջվի առնվազն 38 տարի, հավելել է Մուսեյիբովը: