Ըստ «Iran Daily»-ի՝ իրանցի ռեժիսոր Ֆարնուշ Սամադին ընտրվել է ռեժիսորի դեբյուտային կամ երկրորդ ֆիլմ անվանակարգի ժյուրիի անդամ Իսպանիայում՝ Վալադոլիդի 66-րդ միջազգային կինոփառատոնում, որն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 23-30-ը։
Ժյուրիի մյուս անդամներն են իսպանացի ռեժիսոր Խոսե Լուիս Մոնտեսինոսը եւ արգենտինացի ռեժիսոր Ռոմինա Պաոլան:
Սամադին նախկինում եղել է Թուրքիայի Միգրացիոն միջազգային կինոփառատոնի եւ Ավստրիայի՝ Լինզի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոների ժյուրիի անդամ:
Սամադիի «180 աստիճանի կանոնը» ֆիլմը 2020-ին փառատոնում ստացավ «Լավագույն կինոնկար» մրցանակը: Կին ռեժիսորը ստացել էր նաեւ փառատոնի «Լռություն» եւ «Հայացք» մրցանակները:
1983 թվականին ծնված իրանցի երիտասարդ կինոռեժիսոր Սամադին ստեղծել է մի շարք հաջողված աշխատանքներ, որոնցից են «Անհետացումը» եւ «Ավելի քան երկու ժամ»-ը:
Վալադոլիդի փառատոնը հիմնադրվել է 1956-ի մարտի 20-ին՝ «Կրոնական կինոնկարների շաբաթ» խորագրով, Զատկի տոնակատարություններին լրացուցիչ առանձնահատկություն տալու համար՝ որպես բարոյական արժեքներ առաջ մղող յոթերորդ արվեստ: Լատինաամերիկյան ու իսպանական ֆիլմերի առատության շնորհիվ փառատոնն Իսպանիայի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է դարձել Սան Սեբաստիանի կինոփառատոնից հետո։