Մոլդովայի կառավարությունը հայտնել է, որ մեկ միլիոն խորանարդ մետր բնական գազ է գնել Լեհաստանից։
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է, որ անկախ ամեն ինչից` Քիշնեւը հետաքրքրված է «Գազպրոմ»-ի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցով եւ ռուսաստանյան ընկերության հետ շարունակում է բանակցությունները։
Անցած շաբաթ Մոլդովան արտակարգ դրություն հայտարարեց երկրում էներգետիկ ճգնաժամի պատճառով։ «Գազպրոմ»-ի նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության չեն եկել։ «Գազպրոմ»-ը պայմանագիրը երկարաձգել է մինչեւ հոկտեմբերի վերջը, սակայն մեկ խորանարդ մետր գազի գինը բարձրացրել է 550 դոլարից՝ հասցնելով 790 դոլարի։
Մոլդովան «Գազպրոմ»-ին ավելի քան 700 միլիոն դոլար է պարտք արդեն մատակարարված գազի համար։ «Գազպրոմ»-ը պնդում է, որ եթե Մոլդովան չպարտավորվի պարտքը մարել առաջիկա երեք տարում, դեկտեմբերի 1-ից գազի մատակարարումն առհասարակ կդադարեցվի։