Ոգեշնչված իր ընտանիքի պատմությունից, Հայոց ցեղասպանությունից նրանց փրկվելուց՝ «La Presse»-ի լրագրող Ռիմա Էլկուրին գրել է իր առաջին՝ «Մանամ» (Manam) վեպը։
Երկու տարի առաջ հրատարակվել էր գրքի ֆրանսերեն բնօրինակը: Նույն՝ 2019-ին էլ թարգմանվել է իսպաներեն։ Այժմ հրատարակվել է գրքի անգլերեն տարբերակը:
ELLE (Canada)-ն նշել է, որ գրքի վերնագիրը քաղաքի անվանումն է, որտեղից գլխավոր հերոս Լեայի ընտանիքը փախել էր՝ կոտորածներից փրկվելու համար:
«Այս պատմությունը, որը հարկադրված մեզ են փոխանցել ավագ սերնդի մարդիկ, նաեւ հիանալիորեն ներկայացնում է մի մասնիկը պատմության դեռեւս չլուծված հարցի, որի բոլոր հատվածներն իրար միացնելով՝ բացահայտում ենք պատմական ճշմարտությունը»,- ընդգծել է պարբերականը: