Վրացական ոչ կառավարական Geokeys կազմակերպության հրավիրած առցանց բանավեճի ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը խոսել է Հարավային Կովկասի ռազմավարական կարեւորության մասին եւ թվարկել երեք ուղղություն՝ որոնցով ԱՄՆ-ը կարող է օգնություն ցուցաբերել Վրաստանին:
«Նախ, պիտի Վրաստանին հենց հիմա ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմ, եւ դրա նախադեպն արդեն կա. Արեւմտյան Գերմանիան միացավ ՆԱՏՕ-ին, երբ խորհրդային զորքերը կանգնած էին Գերմանիայի արեւելյան հատվածում: Այնպես որ մենք ունենք նման նախադեպ, երբ տվյալ երկրի մի մասը բռնազավթված է»,–ասել է Հոջեսը: