Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ կլինի կորոնավիրուսի առավել արդյունավետ թեստավորում։ Դրա մասին խոսել է Վրաստանի COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան:
Մասնագետները պետական լաբորատորիաներում երկու ամսվա ընթացքում օրական շուրջ 20 հազար թեստ են անցկացնելու: Խոսքը COVID-19-ի համար նախատեսված էքսպրես-թեստերի առավել ակտիվ կիրառման մասին է, որի արդյունքը հասանելի կլինի քսան րոպեից: Այդպիսով՝ կառավարությունը նպատակ ունի արագ բացահայտել եւ մեկուսացնել վարակված անձանց: