Ռուսական «Կավկազսկի ուզելը» գրում է, որ ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Մարտունի քաղաք է հասցրել ութ տոննա շինանյութ՝ իրենց տները վերականգնող քաղաքացիներին բաժանելու համար: Փրկարարները նաեւ 3000 տաք ծածկոց են հատկացրել ստեփանակերտցիներին:
ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ հակամարտության գոտում մարդասիրական ճգնաժամի հաղթահարումը Կրեմլի համար առաջնային խնդիր է: Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կողմերին կոչ է արել զինադադարի խախտումներ թույլ չտալ: