Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` Ադրբեջանի գերատեսչությունների վերահսկման գլխավոր վարչության պետի տեղակալ Սուբհի Քյազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի արդարադատության Ղարաբաղյան տարածաշրջանային վարչության իրավազորությունն այսուհետ կտարածվի նաեւ Ստեփանակերտի վրա։
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում արդարադատության տարածաշրջանային բաժանմունքներ ստեղծելու մասին:
Քյազիմովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նման կառույցներ կգործեն ոչ միայն Ստեփանակերտում եւ Շուշիում, այլեւ ԼՂ ողջ տարածքում։