Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում իրադրության լիարժեք կարգավորման համար Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները:
Դրա մասին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստի բացմանը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման:
Նրա կարծիքով բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորման: «Ուրախ եմ, որ մարտական գործողությունները դադարել են: Ժամանակն է անցնել համապատասխան պարտավորությունների կատարմանը»,-ասել է Էդի Ռաման: