ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 28-ին՝ 10։00-ի սահմաններում, ՀՀ արեւելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով թեթեւ վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։
Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասնել է դեպքի հանգամանքները։ Կոմիտեից նշել են, որ 2021-ի հոկտեմբերի 28-ին՝ 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետի վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով նռնակի պայթուցիչի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող: Ըստ բժշկի ներկայացրած տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար: Կատարվում է նախաքննություն: