Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում, իսկ հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն աճում է:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաեւ Ատոմային էլեկտրակայանը եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն` հիվանդանոցները թթվածնով ապահովելու համար: