Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` Հայաստանում գլխուղեղի կաթվածի դեպքերի թիվը յուրաքանչյուր տարի շուրջ 5000-6000 է։
Ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների գերակշռող մասը` 80-87%-ը, իշեմիկ ինսուլտներն են:
Գլխուղեղի իշեմիկ կաթվածների հետեւանքով զարգացող մահացության եւ հաշմանդամության նվազեցման նպատակով 2019-ի փետրվարից Հայաստանում գործում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման եւ մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը:
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել շուրջ 1200 բուժառու:
ՀՀ ԱՆ-ն հիշեցրել է, որ սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների՝ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող անվճար բուժման ծրագրից կարող են օգտվել բնակչության բոլոր խմբերը:
Հոկտեմբերի 29-ը 2004-ից նշվում է որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է` ընդգծել կաթվածի տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման եւ բուժման մասին իրազեկվածությունը, ապահովել գլխուղեղի կաթվածը վերապրածների ավելի լավ խնամքն ու աջակցությունը: