ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կարիքների համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 102 միլիոն դրամ: Այս հարցը երեկ ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի առաջին կետը չզեկուցվող է, իսկ երկրորդ եւ երրորդ կետերը՝ գաղտնի:
Նախագծի հիմնավորմամբ՝ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Եվ որ հատկացվող միջոցներից որոշակի գումար կտրամադրվի շենքային պայմանների բարելավման նպատակով։