Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի (ստորին պալատի) բանաձեւը պաշտոնական Բաքուն որակել է «ոչ բարեկամանակն եւ սադրիչ քայլ»:
Փարիզի դիրքորշման հանդեպ ադրբեջանական կողմի վճռական բողոքը արտահայելու համար Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսը կհրավիրվի Ադրբեջանի ԱԳՆ:
Բաքվում Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ընդունած բանաձեւը գնահատում են իբրեւ կանխակալ քայլ, որը «վնասում է ԵԱՀԿ համանախագահող միջնորդ երկրի մանդատին։