Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով նոյեմբերի 1-ից դիմակ դնելը պարտադիր է նաեւ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2020-ի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության։
ՀՀ ԱՆ-ից հայտնել են, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չդնել 0-5 տարեկանները,
ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ եւ ուղերձ ունեցողները եւ միջոցառման անմիջական մասնակիցները (բացառությամբ լրագրողների եւ սպասարկող անձնակազմի),
որոշակի հիվանդություններից տառապողները՝ պայմանով, որ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ, դեմքի վնասվածք կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտություն ունեցողները,
ֆիզիկական վարժություն անելիս կամ հեծանվավարելիս, զանազան բացօթյա միջոցառումների մասնակցելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս եւ այլն։