ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ ասել էր, թե Ալիեւը չի ընկալում իր իսկ ստորագրած համաձայնագրի էությունը եւ անհիմն որակել Ադրբեջանի այն պնդումը, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։
«Այվազյանը մտացածին աշխարհից պետք է վերադառնա իրականություն՝ որքան էլ դա դառը լինի». հայտարարությանը հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Ադրբեջանի նախագահը հիանալի գիտի՝ ինչին է ծառայելու իր ստորագրած փաստաթուղթը՝ ոչ միայն տվյալ փուլում, այլեւ երկարաժամկետ հեռանկարում: Հայաստանի իշխանությունները պիտի եզրահանգումներ անեն վերջին իրադարձություներից հետո եւ համակերպվեն տարածաշրջանում հաստատված նոր իրողությունների հետ,-Բաքվի հայտարարությունը փոխանցում է Lenta.ru-ն։