ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին հայտնել են, որ պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած կամ անհետ կորած անձանց վարկերի ներման մոտեցումները ճշգրտման փուլում են, իսկ վարկերի վերջնական ծավալները հստակեցվում են:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի՝ կառավարության ներկայացրած նախագիծը։
Այն հնարավորություն է ընձեռվում բանկերին ու վարկային կազմակերպություններին առանց հարկային հետեւանքների ներելու ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամ դարձած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց (ամուսնու, համատեղ ապրող ծնողների, համատեղ ապրող զավակների) որոշակի շրջանակի վարկերը:
Այսպիսով՝ այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն հիշյալ խմբերի անձանց վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։
Սա բանկերի ու վարկային կազմակեպությունների համար վարկերը ներելու հնարավորություն է, սակայն օրենքով չի կարող պարտադրվել: