Ռուսաստանն ու Մոլդովան մի քանի շաբաթ տեւած բանակցություններից հետո գազի մատակարարման հնգամյա պայմանագիր են կնքել։
Համաձայնագիրը ստորագրվել է ուրբաթ ուշ երեկոյան՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի, Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուի եւ «Մոլդովագազ» ընկերության տնօրեն Վադիմ Չեբանի կողմից։
Նոր պայմանագրով Մոլդովային մատակարարվող գազի գինը կաճի՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 500-600 ամերիկյան դոլարի։
Մոլդովայի կառավարությունը հայտարարել է, թե հաջորդ ամիս մատակարարվող ռուսական գազի գինը չի գերազանցի 450 ամերիկյան դոլարը։
«Անգամ նման աճի պարագայում ռուսական գազի գինը մեր երկրի համար առաջիկա հինգ տարիներին շուկայականից ցածր է լինելու»,- բանակցությունների ավարտին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետի խորհրդական Ալինա Մերլիչը։
Մոլդովա գազի մատակարարումները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել է, որ Մոլդովային 60 մլն եվրո կհատկացնի էներգետիկ ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու նպատակով: Դրա մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ հանդիպումից հետո: