Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Եւրոպական Միության արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն իր բոլոգում նշել է, որ Ե՚Մ-ն պետք է ներկա լինի այնտեղ, ուր շոշափվում են իր շահերը:
Բորելի կարծիքով Ռուսաստանն ու Թուրքիան, այսպես ասած՝ «աստանավորում են» (նկատի ունի Աստանայում՝ Սիրիայի հարցի կարգավորման ձեւաչափը) իրենց, այլ կերպ ասած՝ ԵՄ-ին դուրս են մղում Լեռնային Ղարաբաղում (Արցախում), Սիրիայում եւ Լիբիայում հակամարտությունների կարգավորման գործընթացներից։
«Հետեւաբար անհրաժեշտ է մեր ներուժի չափով վերացնել բազմաթիվ բացթողումներ եւ եռանդով գործել այնտեղ, որտեղ մեր (ԵՄ) շահերը դրված են խաղաքարտին». ասել է Բորելը։