Спутник Армения-ն ներկայացրել է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը Gallup International Association-ի՝ անցկացրած հարցման արդյունքները, համաձայն որոնց Հայաստանի բնակչության գրեթե կեսը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:
Հարցվածների 38%-ը՝ «Ի՞նչ պետք է այժմ անի Նիկոլ Փաշինյանը» հարցին, պատասխանել են՝ պետք է շարունակի պաշտոնավարել, մինչդեռ 45%-ը համարում է, որ նա պետք է հրաժարական տա,-մանրամասնել է Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցվողների 32%-ն արտահայտվել են Հայաստանում նախագահական կառավարումը վերադրաձնելու, 38%-ը՝ գործող խորհրդարանական հանրապետության օգտին: Հարցվածների 56%-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմից հետո իրեն ապահով չի զգում:
Հիշեցնենք, որ Gallup-ի՝ այս տարվա հուլիսին անցկացրած հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանն ուներ 85 տոկոս աջակցություն։