Վրաստանի հիվանդությունների կանխարգելման եւ հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ ախտորոշման գործընթացն արագացնելու համար կորոնավիրուսի թեստավորումը հնարավոր կլինի անել նաեւ համապատասխան պայմաններ ունեցող դեղատներում,-գրում է Վրաստանի «Ալիք» հայկական կայքը:
Ըստ Գամկղրելիձեի՝ Վրաստանում ներկայում կա նման 30 դեղատուն, շուտով դրանց թիվը կհասնի 380-ի՝ 80-ը Թբիլիսիում, 300-ն այլ շրջաններում։
Որոշ երկրներում արդեն խոսք է գնում կորոնավիրուսի թեստը դեղատներում վաճառվելու հնարավորության մասին: Գամկղրելիձեն չի բացառում, որ մոտ ապագայում Վրաստանում եւս հնարավոր կլինի գնել թեստն ու ինքնուրույն ստուգվել: