Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսաքիի ՔՈՎԻԴ-19-ի թեստը դրական է, նա վարակվել է կորոնավիրուսով։ Թվիթերյան գրառմամբ Սաքին հայտնել է, որ հիվանդության ախտանիշները թույլ են: Ըստ երեւույթին դա բացատրվում է պատվաստված լինելու հանգամանքով։
Խոսնակը նշել է, որ հոկտեմբերի 26-ից ի վեր սերտ շփում չի ունեցել նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի հետ:
ԱՄՆ նախագահը, որը Հռոմից մեկնելու է Գլազգո, վերջին անգամ թեստավորվել է հոկտեմբերի 30-ին․ թեստը բացասական է եղել: