Հռոմի գագաթնաժողովի ընթացքում գերտերությունները խոստացել են դադարեցնել ածխի էներգիայի ֆինանսավորումը, սակայն ժամանակացույց չի սահմանվել։
Քսանյակի առաջնորդների ամփոփիչ հայտարարությունը զայրացրել է բնապահպաններին, որոնք պահանջում են որոշակի պարտավորություններ ստանձնել։
Նրանք համարում են, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովն ավարտվում է առանց գլոբալ ջերմացման դեմ ուղղված վճռական գործողությունների ծրագրի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս դժգոհ է։ Նա Չինաստանին եւ Ռուսաստանին մեղադրել է կլիմայի փոփոխության վերաբերյալ պարտավորությունների առումով որեւէ առաջարկ չանելու համար:
Հույս կա, որ բաց թողնված հարցերը կքննարկվեն այս շաբաթ Գլազգոյում մեկնարկելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովում։