ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտում վերաբնակեցվածներին ու բազմազավակ ընտանիքներին։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին հայտնել է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական օգնություն են հասցրել 11 ընտանիքի, որոնց թվում կան նաեւ բազմազավակ ընտանիքներ ու սահմանափակ հնարավորություններով երեխաներ ունեցող ընտանիքներ։
Օգնությունը տրամադրել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։
2020-ի նոյեմբերից մինչ օրս խաղաղապահները օգնություն են հասցրել ավելի քան 6700 բնակչի։
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարությամբ՝ նախորդ տարվա նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: